News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ փետրվարի 27-ին, ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել «Մարտունի» բժշկական կենտրոնից, որ «Մարտունի» շտապօգնության բրիգադան կանչով մեկնել է Լիճք գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկաննեrրն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լիճք բնակավայրի վարչական ղեկավար 66-ամյա Հայկ Հոխիկյանն է, ով նույն օրը ժամը 02:45-ի սահմաններում իր առանձնատանը հանկարծամահ է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ