News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանն առանձին քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակին վերաբերող հարցեր։ Նշվել եւ ընդգծվել է եռակողմ հայտարարությունների կատարման կարեւորությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 28-ին ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայաստանի հասցեին մեղադրանքների եւ կշտամբանքների մեծ չափաբաժնից հետո Բայրամովը հայտնել է, որ այն բանից հետո, երբ դեկտեմբերին հայկական կողմը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք հանդիպմանը, կողմերը զբաղվել են «օնլայն դիվանագիտությամբ»։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքների մեկնարկի առաջին օրվանից համաձայնեցվել է գործընթացի մոդալությունը։ Այն կայանում էր նրանում, որ պարբերաբար տեղի էին ունենում պատվիրակությունների հանդիպումներ, որտեղ քննարկվում էր նախագիծը, տեղի էր ունենում կարծիքների փոխանակում, եւ արդյունքում պատրաստվում էր փաստաթղթի հաջորդ տարբերակը, այն ուղարկվում էր մյուս կողմին, հետո նորից հանդիպում էր տեղի ունենում։ Կայացել է 2 նման հանդիպում։ «Այժմ համաձայնեցված ձեւաչափից դուրս է գալիս դեմ առ դեմ հանդիպումների հետ կապված տարրը։ Գործընթացն ամբողջությամբ չսպանելու համար ադրբեջանական կողմը չի հրաժարվում մեկնաբանություններ ուղարկելուց։ Դա ամենաարդյունավետ ձեւը չէ: Ասել, որ 6 ամսում առաջընթաց չի եղել․․․Որոշակի առաջընթաց կա»,-ասել է Բայրամովը՝ կրկին բողոքելով «Հայաստանի ապակառուցողական մոտեցումից»։

Ըստ ադրբեջանցի նախարարի՝ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ իրավիճակը Լաչինի միջանցքում՝ Լաչինի ճանապարհին, Բաքվում սկսել են օգտագործել միայն նման ձեւակերպում: Բայրամովը կրկին սկսել է մեղադրել Հայաստանին, այս անգամ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտելու եւ միջանցքը «սխալ» օգտագործելու մեջ՝ իբր ռազմական նշանակության արտադրանք տեղափոխելու համար։ Նրա խոսքով՝ «Հայաստանը մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը, իրարանցում է ստեղծում իրավիճակի շուրջ եւ հրաժարվում է կառուցողական երկխոսությունից», իսկ ահա Ադրբեջանը «կանի ամեն ինչ, որպեսզի խուսափի բացասական հումանիտար հետեւանքներից Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում ապրող հայ բնակչության համար»: Ընդ որում, «ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների լեգիտիմ պահանջները պետք է լսվեն եւ կատարվեն», ասել է նա։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը շարունակվում է անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից, Բայրամովի հավաստիացումները պետք է հասկանալ որպես ճգնաժամ թույլ չտալու պատրաստակամություն բացառապես նրանց համար, ովքեր կցանկանան դառնալ Ադրբեջանի քաղաքացի: Դա լիովին տեղավորվում է այդ երկրի նախագահի հնչեցրած մոտեցումների մեջ. «Ով չի ուզում, կարող է դուրս գալ Ղարաբաղից»։

Ադրբեջանցի նախարարը դժգոհություն է հայտնել Հայաստանի արձագանքից օկուպացված Շուշիում տարաբնույթ միջոցառումների անցկացմանը։ «...Երբ խոսքը հարեւան պետությանը դե յուրե եւ դե ֆակտո պատկանող տարածքի մասին է։ Անհամաձայնություն հայտարարությունների եւ գործողությունների միջեւ: Հուսով ենք, որ բառերի եւ գործողությունների անհամապատասխանությունն աստիճանաբար կվերանա»,-հայտարարել է Բայրամովը։ Նախարարը նաեւ դժգոհություն է հայտնել Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի պահանջից Հայաստանի հրաժարումից։ Նախարարը չի տեսնում պատճառներ, թե ինչու պետք է հրաժարվել։

Ադրբեջանցի նախարարը որոշ մանրամասներ է հայտնել Հայաստանի դեմ հերթական հայցի մասին, որի մասին հայտնի է դարձել նախօրեին: Նրա խոսքով՝ «ապացույցները» հավաքվել են 2020 թվականի նոյեմբերին։ Բայրամովը պնդում է, որ Բաքուն «ապացույցներ» ունի հենց Հայաստանի մեղքի եւ հենց Երեւանի հանդեպ հավակնությունների մասին։

Ընդ որում, Բաքվում կարծում են, որ արբիտրաժը բացարձակապես ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ։ «Դրանք պատմական պահանջներ են։ Հարցը պետք է դիտարկել իրավական հարթությունում։ Խաղաղության պայմանագիրն այն է, թե ինչպես ենք մենք նայում ապագային»,-ասել է նա։

Ապագան, ըստ Բայրամովի, պետք է կառուցվի Պրահայում եւ Սոչիում կողմերի կողմից հաստատված՝ միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչման հիման վրա։ Ճիշտ է, ճանաչումը չի խանգարել Ադրբեջանին հերթական ագրեսիան ձեռնարկել Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ անցած տարվա սեպտեմբերին։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ. այն ...
Կիրանցի համար սահմանազատումը շատ մեծ լավ նորություն է բերելու. Նիկոլ Փաշինյան
Ես եկել եմ եզրակացության, որ դրա պատճառն այն է, որ ժողովրդի պորը ընկալմամբ Հայաստանի բոլոր սահմանադրությունների հանրաքվեները կեղծվել են...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ. Փաշինյան
Դրա համար պետք է բոլոր համաձայնեցված սկզբունքները, որոնք հրապարակային են և․․․
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը 1 տարի հետո չի փոխվի
Այն հենված է լեգիտիմության հենքի վրա, մենք հասկանում ենք, որ․․․
ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «սահմանազատումը» անօրինական բնույթ է կրում. Արման Թաթոյան
Իշխանությունների իրականացրած սահմանազատումն անօրինական է...
Ամենաշատ