News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Այսօր մարտի 1-ի հուշարձանի մոտ մի հետաքրքիր լուսանկար աչքովս ընկավ. խոնարհ հարսի պես Ալեն Սիմոնյանի առաջ կանգնած էր Էդմոն Մարուքյանը. Հիշում եմ իրենց փոխադարձ հայհոյանքները ԱԺ դահլիճում, տեսարանը շատ հուզիչ էր: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Մարտի 1-ն իհարկե, ողբերգություն էր: Մարտի 1-ի կազմակերպիչները, հանցագործները մինչեւ այսօր չեն բացահայտված, ընդհակառակը, նրնք են մեղադրել ուրիշներին՝ մանիպուլացնելով հանրությանը: Մարտի 1-ը մեր պատմության մի դրվագն է, որը այն ժամանակվա ընդդիմություն հայտարարողներն Արցախի  հարցից հրաժարվողները կարողացան տարիներ շարունակ օգտագործել, ճնշում բանեցնել պետության վրա, պետական կռույցների վրա, եւ առայսօր էլ այսօրվ ողբերգությունները պայմանավորված են այդ մանիպուլյացիներով:

Իրենց համար սա ձեռագիր է՝ մանիպուլացնել հասարակությանը, այնուհետեւ ասել՝ սա հասարակության կարծիքն է: Սա բոլոր ոլորտներում է; Եթե հիշում եք մարտի 1-ի հիմնական կազմակերպիչներին, որոնք իրենց իշխանության օրոք նույնիսկ առանց  պետական դիրքորոշում արտահայտվելու արդարացվեցին եվրոպական դատարաններում, բայց իմ անձնական համոզումն է, որ մարտի 1-ը այսօրվա սկիզբն էր: Պատահական չէ, որ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն միսներ առաջ ասել էր, որ նրանք, որոնք կազմակերպեցին մարտի 1-ը, նրանք այսօրվա իշխանությունն են»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է՝ Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները պատժված չեն, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը նկատի ունի ինքն իրեն»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ նախկին ընդդիմությո՞ւնն է հրամայել գնդակագրել խաղաղ ցուցարարներին, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. «Դուք էլ այդ մանիպուլյացիայի տակ եք մնացել եւ շարունկում եք մնալ: Կգա ժամանակ, մեն ինչ կբացահայտվի: Գնդակահարություն չի եղել, եղել է սահմանադրական կարգի տապալման բացահայտ փորձ, եղել են զոհեր եւ հայտարարվել է արտակարգ դրություն: Եթե դուք մի քիչ ուսումնասիրեք մարտի 1-ի կացդրերը, կտեսնեք, որ այն ժամանակվա ընդդիմությունն է հրահրել եւ ցանկացած գնով փորձել տապալել սահմանադրական կարգը: Եթե մարտի 1-ի մեղավորներն են հայտարարում, որ բացահայտվելու է, պարզ է, որ չի բացահայտվի, բայց ամեն ինչ ժամանակն իր տեղը կդնի»:

 Հարցին, թե ի՞նչ առեւտուր եղավ Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, որ Ռուբերտ Քոչարյանն ու իր թիմակիցներն արդարացվեցին մարտի 1-ի գործով, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ձեր նշած առաջին նձը առեւիտրի մեջ մտնելու ինչ հատկություններ ունի եւ ինչ կարգի առեւտուրների մեջ է եղել տարբեր շրջանակների  մարդկանց հետ, բայց ես խորապես համոզված եմ, որ պարոն Քոչարյանը երբեւէ որեւէ հարցով առեւտրի գնացող չէ: Այն ժամանակվ ՍԴ-ն կարող էր նման որոշում կայացնել, այսօրվա Նիկոլ Փաշինյանի ՍԴ-ն  ցանկացած հարցում չի կարող այլեւս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Ամենաշատ