News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Խաղաղության պայմանագրի մեր տարբերակը փոխանցվել է Ադրբեջանին, բայց արձագանք, որպես այդպիսին, դեռ չունենք, որովհետեւ երբ մենք էլ ստանում ենք որոշակի փաստաթուղթ, դրա արձագանքի ձեւավորումը տեւում է որոշակի ժամանակ: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ենթադրվում է, որ որոշակի ժամանակից հետո ինչ-որ արձագանք կլինի: Այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի երեք շրջափուլ: Այսինքն նրանք են առաջարկ տվել, մենք ենք անձագանքել եւ այդպես երեք անգամ: Աշխատանքը պետք է շարունակենք: Անկախ առերես հանդիպումներից, փաստաթղթային աշխատանքներ են իրականացվում եւ դրանք միշտ չէ, որ պահանջում են առերես հանդիպում:

Վերջերս օրինակ, մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ: Նաեւ դրա արձագանքին ենք սպասում: Իսկ այն առաջարկները, որ մենք արել ենք նախկինում կոմունիկացիաների բացման վերաբերյալ, սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ, այդ բոլորը շարունակում են մնալ ուժի մեջ»,-ասաց Փաշինյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԱԳՆ ղեկավարն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ առաջիկա բանակցությունների վերաբերյալ զգուշավոր լավատեսություն է հայտնել
Մենք վստահ ենք, որ վերջնական խաղաղության հաստատումը բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից...
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ 
Առայժմ զարգացում դեռ չկա․․․
ԵՄ-ում նախագահության ընթացքում Հունգարիան ջանքեր կգործադրի Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հակամարտության կարգավորման համար
Մենք հույս ունենք, որ ԵՄ նախագահության ընթացքում լրացուցիչ հնարավորություններ կգտնենք...
Գերմանիայում հանդիպել են հայ և ադրբեջանցի փորձագետները. Ջոնի Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել
Գերմանիայի Բոնն քաղաքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական...
Միրզոյանը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացի հույս ունի
Ես վերահաստատում եմ Հայաստանի հավատարմությունը տեւական խաղաղությանը...
Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի էական քայլերը դեպի խաղաղություն. Սիյարտո
Անցյալ տարի քայլեր ձեռնարկեցին տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ...
Ամենաշատ