News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Գերմանիան դանդաղ առաջ է ընթանում ռուս օլիգարխների դեմ պատժամիջոցների կիրառման գործում՝ համաձայն կառավարության տվյալների, որոնք շաբաթ օրը ստացել է Reuters-ը:

Գերմանիան սառեցրել է շուրջ 5,25 միլիարդ եվրոյի ակտիվները, որոնք պատկանում են պատժամիջոցների ենթարկված միլիարդատերերին այն պահից, երբ ռուսական զորքերը մտել են Ուկրաինա, հայտնում է Գերմանիայի ֆինանսների նախարարությունը:

Կես տարի առաջ այս թիվը կազմում էր 4,28 մլրդ եվրո։ Նախարարությունը տարածել է այս տեղեկությունը՝ ի պատասխան գերմանացի պատգամավոր Քրիստիան Գյորկեի հարցման։

«Դեկտեմբերից օլիգարխների ակտիվները սառեցվել են ընդամենը 200 միլիոն եվրոյի չափով, իսկ կես տարում` ընդամենը մեկ միլիարդի չափով։ Դեկտեմբերից ոչ մի օլիգարխ չի հայտնել իր ակտիվների մասին»,- ասել է Գյորկեն։

Գերմանական պատժամիջոցների մասին օրենքի համաձայն՝ Եվրամիության պատժամիջոցների ենթարկված թիրախները պետք է անհապաղ հայտարարագրեն իրենց ունեցվածքը՝ տուգանքի կամ մինչեւ մեկ տարվա ազատազրկման սպառնալիքի տակ։

Երկրի կառավարության տվյալներով՝ ութ օլիգարխ մինչ այժմ Բունդեսբանկին հայտնել են 31 ակտիվների մասին։ Դրանց արժեքը կազմում է մոտ 577 մլն եվրո։ Դրանք բաշխված են հաշիվների մնացորդների, ընկերությունների բաժնետոմսերի եւ արժեթղթերի միջեւ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ