News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել, ասվում է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի այսօրվա տեղեկագրում։

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում։

«Ապահովվել է մարդասիրական բեռներով ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոշարասյան ուղեկցությունը Գորիս-Ստեփանակերտի երթուղով։

Ասկերանի շրջանում անցկացվել է ցածր եկամուտ ունեցող եւ բազմազավակ ընտանիքներին պարենային փաթեթներ բաժանելու մարդասիրական ակցիա։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների եւ տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0.6 հա տարածք...

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- նշվում է ՌԽԶ տեղեկագրում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ