News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) մարտի 6-8-ը կայացած բանակցությունների առաջին փուլի ընթացքում քննարկել են ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ապագա համաձայնագրի կարգավորիչ մասը եւ սահմանել միմյանց շուկաներ մուտքի ազատականացման հիմնական չափորոշիչները։ Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առեւտրային բլոկի հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Փուլի ընթացքում կողմերը քննարկել են ապագա համաձայնագրի կարգավորիչ մասը, ինչպես նաեւ պարզել են միմյանց շուկաներ մուտքի ազատականացման հիմնական չափորոշիչները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԵՏՀ Առեւտրային քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն Միխայիլ Չերեկաեւը նաեւ նշել է, որ բանակցող թիմերը կձգտեն համաձայնագրի տեքստի բովանդակային քննարկումներն ավարտել մինչեւ 2023 թվականի վերջը։ «Մեր երկրների ղեկավարության կողմից նախապես նշված fast track ռեժիմով գործընթացի վրա կենտրոնանալուն համապատասխան՝ բանակցող թիմերը կձգտեն մինչեւ այս տարվա վերջը ավարտել համաձայնագրի տեքստի առարկայական քննարկումները»,- մեջբերվում են նրա խոսքերը մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ազատ առեւտրի գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկի մասին երկուշաբթի հայտարարել է ԵՏՀ առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։

Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը հայտնել էր, որ ԵԱՏՄ երկրների եւ ԱՄԷ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ առաջին լայնածավալ բանակցությունները կանցկացվեն մարտի սկզբին՝ Դուբայում։ Նման տեղեկատվություն է հրապարակվել ՌԴ գերատեսչության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովի եւ Ռուսաստանում ԱՄԷ դեսպան Մոհամմադ ալ-Ջաբերի՝ առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության զարգացման վերաբերյալ հանդիպումից հետո։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ