News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Այսօր` մարտի 10-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 09։30-ի սահմանում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 74 հասցեից «աջ սրունքի, ձախ նստատեղի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացի։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։ 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երեւանի բնակիչ 17-ամյա Հայկ Հ.-ն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքները ստացել է բակում վայր ընկնելու հետեւանքով։

Ոստիկանները պարզել են, որ այսօր ժամը 09։00-ի սահմանում, Երեւանի թիվ 119 դպրոցի հարակից տարածքում Հայկ Հ.-ին դանակահարել է Երեւանի բնակիչ 18-ամյա Վիգեն Ա.-ն, ով ժամեր անց, ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում, ինքնակամ ներկայացել է Էրեբունու բաժին եւ հայտնել, որ ինքն է դանակով հարվածել։

Կայքի տեղեկություններով, վիրավորն ու նրան դանակահարողը սովորում են Երեւանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տպել
Ամենաշատ