News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Օխտար բնակավայրի միջնակարգ դպրոցի աշխատակիցներին եւ աշակերտներին Կապան տանող ավտոբուսի վթարի հետեւանքով վիրավորված եւ Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 23 քաղաքացիներից 11-ը երեկ գիշեր դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում փոխանցեցին Սյունիքի մարզպետարանից։

«Հիվանդանոցում շարունակում են բուժում ստանալ 7 երեխա եւ 5 մեծահասակ։ Երեխաների վիճակը բավարար է, մեծահասակներինը՝ ծանր»,- նշեցին մարզպետարանից։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 10-ին, Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղի վարչական տարածքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսի վթարի էր ենթարկվել՝ 5 մետր բարձրությունից ընկնելով ձորը։ Վթարի հետեւանքով զոհվել է 1970 թվականին ծնված Թամարա Դավթյանը, որը դպրոցի դասվարն էր։ Վիրավորվել էր 23 քաղաքացի, որոնցից 14-ը դպրոցի աշակերտներ են, 8-ը՝ ուսուցիչներ, 1-ը՝ սպասարկող անձնակազմից։

Սյունիքում վթարի հետեւանքով մահացածը Ուխտավայրի միջնակարգ դպրոցի դասվարն էր․ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ