News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Բաքվում Իրանի դեսպանին՝ կապված երկու երկրների պետական սահմանի վրայով իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքների հետ: Այս մասին ասվում է շաբաթ օրը Ադրբեջանի ԱԳՆ-ի եւ պաշտպանության նախարարության տարածած համատեղ հայտարարության մեջ։ 

«Մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը ժամը 09:44-ից մինչեւ 10:26-ն անդադար թռիչքներ է իրականացրել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով՝ Զանգիլանից մինչեւ Բիլյասուվարի շրջան եւ հակառակ ուղղությամբ։ Ինքնաթիռը թռչում էր երկու երկրների պետական սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում՝ հենց պետական սահմանի վրայով»,-ասվում է հաղորդագրության մեջ։  

Նշվում է, որ շաբաթ օրը Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, եւ նրան համապատասխան բողոքի նոտա է հանձնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ