News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Առնվազն վեց մարդ է զոհվել Պերուում վերջին մի քանի օրվա ընթացքում, երբ հզոր ցիկլոնը հարվածել է երկրին՝ հորդառատ անձրեւների հետ միաժամանակ՝ ավերելով հարյուրավոր տներ եւ լուրջ խնդիրներ առաջացնելով երկրի հյուսիսային հատվածներում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել՝ փորձելով օգնություն տրամադրել Պերուի շրջաններին, որոնք խիստ տուժել են ցիկլոնից, այդ թվում՝ Լամբայեկեն, Պիուրան եւ Տումբեսը:

Մի քանի ամիս առաջ սկսված անձրեւների սեզոնի մեկնարկից ի վեր 58 մարդ է զոհվել, հայտնել է Քաղաքացիական պաշտպանության ազգային ինստիտուտը (INDECI):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ