News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, եւ դա մեզ անհանգստացնում է: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ 2020 թվականին ՀԱՊԿ նախագահն այցելել էր Հայաստան, նա ինձ հետ զրույցում ասաց, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ Հայաստանի Հանրապետությունը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ես ասացի՝ կարծում եմ՝ այդ մտավախությունը տեղին չէ, տեղին է ուրիշ մտավախությունը, որն առկա է Հայաստանի Հանրապետությունում, այն է, որ ՀԱՊԿ-ն դուրս կգա Հայաստանի Հանրապետությունից: Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ն ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, եւ դա մեզ անհանգստացնում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հաճույքով կստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձնմամբ չստացվի, որ հայ ժողովրդին սխալ ուղերձ են հղում. «Եթե դա նշանակի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման եւս մի գործոն ավելացնել, եթե դա դա չի նշանակելու, մենք նման քայլ անելն իմաստ չենք տեսնում, առնվազն մեր ժողովրդի հետ ազնիվ լինելու տրամաբանությունից: Մենք երկար եւ հետեւողական ենք աշխատել ՀԱՊԿ-ի հետ, եւ շարունակում ենք աշխատել: Մեր սկզբունքներն առաջարկել ենք, որը Հայաստանի Հանրապետության մասին չէ, դա այն մասին է, թե առնվազն Հայաստանի Հանրապետության տարածքում ՀԱՊԿ գործո՞ւմ է, թե՞ ոչ, կա՞, թե՞ չկա: Մենք պատրաստ ենք առերեսվել այս հարցին»:

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ Հայաստանի բանակը չի մասնակցում մարտական գործողություններին, եւ ուզում են, որ ՀԱՊԿ-ից գան եւ պաշտպանեն Հայաստանի Հանրապետությունը, Փաշինյանն արձագանքեց. «2022 թվականի նոյեմբերին եւ սեպտեմբերին Հայաստանում մարտական բախումներ տեղի ունեցան: Ասում էին՝ ՀՀ կառավարությունը սխալ հոդվածով է դիմել ՀԱՊԿ-ին, 4-րդ հոդվածով չի դիմել, հատուկ այդպես է դիմել, որ եթե ՀԱՊԿ-ը ուզենա էլ, չկարողանա որոշում կայացնել: Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով, որ հոդվածներով հնարավոր է եղել, դիմել ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին
Քիչ առաջ իրավիճակը կտրուկ լարվեց Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի...
Պատրաստ եմ վարչապետի հետ պատասխանատվություն կիսել. Ավանեսյանը՝ տավուշյան զարգացումների մասին
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով...
Երևանում նույնպես այսօր փողոցներ են փակվել
Այս պահի դրությամբ փակված է նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը...
Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ամենաշատ