News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի կենտրոնում այսօր «Պահպանողական շարժում» եւ «Ալտ Ինֆո» պլատֆորմի ներկայացուցիչներն էին, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու օգտին եւ դեմ են Արեւմուտքի ազդեցությանը, տեղեկացրել է «Новости -Грузия»-ն։

Ցուցարարների շարասյունն անցել է Ռուսթավելու պողոտայով եւ մոտեցել խորհրդարանի շենքին։ Այստեղ ցույցի մասնակիցները պահանջել են հանրաքվե անցկացնել Վրաստանում՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ։ Հավաքվածները հանդես են եկել Վրաստանի դրոշների ներքո եւ վանկարկել են «Սաքարթվելո»։

Նրանք նաեւ պահանջել են պատժել նրանց, ովքեր բռնի գործողություններ են կատարել Թբիլիսիում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ ցույցերի ժամանակ, առաջին հերթին նրանց, ովքեր «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել։

Ցուցարարները պահանջել են նաեւ ազատ արձակել ԼԳԲՏ-ի հակառակորդ դատապարտվածներին, որոնք 2021թ. հուլիսի 5-ին հարձակվել էին «Թբիլիսի Փրայդ» օֆիսի եւ հեռուստաալիքների նկարահանող խմբերի վրա։

Ցույցի մասնակիցները վայր են նետել խորհրդարանի առջեւի ԵՄ-ի դրոշը, տրորել այն եւ այրել։ Ոստիկանությունը տեղի ունեցածին չի միջամտել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում հարձակման են ենթարկվել չորս ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ
Մայիսի 8-ի գիշերը հարձակումներ են կատարվել ընդդիմադիր գործիչների վրա...
Վրաստանի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ երկրում հեղաշրջում թույլ չի տա
Վախթանգ Գոմելաուրին հայտնել է, որ հեղաշրջում թույլ չի տա...
Թբիլիսիում հանգստյան օրերին նախապատրաստվում է մեծ ցույց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ
Վրացական հասարակական կազմակերպությունները պատրաստվում են ցույցի...
Վրաստանի խորհրդարանում չեղարկվել են բոլոր միջոցառումները
Մայիսի 2-ին նախատեսված միջոցառումները չեղարկվել են...
Ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ. Վրաստանի առողջապահության նախարարություն
Մայիսի 1-2-ին ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ...
Վրաստանում հետաքննում են ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը
Չորեքշաբթի գիշերը վրացական հատուկ ջոկատայինները փորձել են բռնությամբ ցրել Թբիլիսիում «օտարերկրյա...
Ամենաշատ