News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրանում հրապարակայնորեն մահապատժի է ենթարկվել 17-ամյա երիտասարդ Ալի Ռեզա Մոլա- Սոլթանին (Alireza Molla-Soltani), ով սպանել է «Իրանի ամենաուժեղ մարդ» տիտղոսակրին: Մահվան դատավճիռն ի կատար է ածվել այն տեղում, որտեղ նա հանցագործություն էր գործել` Քերեջում` Թեհրանի մոտակայքում, հաղորդում  է Iranian.com-ը:

Երիտասարդը ձերբակալվել է փողոցային վիճաբանությունից երկու օր անց, որը տեղի է ունեցել հուլիսին Քերեջեում: Ալի Մոլասոլթանին դաշույնի մի քանի հարված է հասցրել հայտնի ուժեղ մարդ` Ռուհոլլե Դադաշիին:

Նշենք, որ հանցագործության մյուս երկու հանցակիցները դատապարտվել են մտրակի 80 հարվածի եւ բանտում անց են կացնելու 3 տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ