News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Պակիստանի ոստիկանության եւ երկրի նախկին վարչապետ Իմրան Խանի աջակիցների միջեւ երեքշաբթի բախումներ են տեղի ունեցել Արեւելյան Լահոր քաղաքում նրա տան դիմաց՝ նրա հնարավոր ձերբակալությունից առաջ, հայտնում են կառավարության ներկայացուցիչը եւ վկաները, հաղորդում է Reuters-ը: 

Խանի մի քանի հարյուր կողմնակիցներ հավաքվել են նրա տան դիմաց այն բանից հետո, երբ Իսլամաբադից ոստիկանության թիմ է ժամանել՝ դատարանի որոշմամբ նրան ձերբակալելու համար, Reuters-ին հայտնել է կառավարության ներկայացուցիչ Ամիր Միրը:  

Խանի «Պակիստան Թեհրիկ-ի-Ինսաֆ» կազմակերպության աշխատակիցները անկարգություններ են նախաձեռնել, որոնց հետեւանքով տուժել են ոստիկանության մի քանի աշխատակիցներ։ 

Նմանատիպ բախումներ են տեղի ունեցել նաեւ անցած շաբաթ։ 

Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ աշխատակիցները սկսել են քարեր ու աղյուս նետել ոստիկանության ուղղությամբ։ Ի պատասխան ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել։  

Իսլամաբադի դատարանն անցյալ տարի իր ելույթներից մեկում դատավորին սպառնալու մեղադրանքով Խանի դեմ գործով կալանավորման օրդեր է տվել։ 

Երկրի նախկին վարչապետը մի քանի դատական գործերում է հայտնվել անցյալ տարվա սկզբին իշխանությունից հեռանալուց ի վեր՝ խորհրդարանում վստահության քվեի արդյունքում: 

Նա պահանջել է արտահերթ ընտրություններ անցկացնել ամբողջ երկրում բողոքի ցույցերի ժամանակ, ինչը մերժել է նրա իրավահաջորդ Շեհբազ Շարիֆը՝ հայտարարելով, որ ընտրությունները տեղի կունենան նախատեսված ժամկետներում այս տարվա վերջին: 

Այդ հանրահավաքներից մեկում Խանը հրազենային վնասվածք է ստացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Ամենաշատ