News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը


Հայաստանում գյուղատնտեսության համախառն արտադրանքն ամեն տարի աճում է, էական աճ ունեցել ենք 2021-ին, 2022-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Բայց գյուղատնտեսության այն քիչ ոլորտներից է, որտեղ ճշգրիտ վիճակագրական տվյալներ չկան, ամեն ինչը կատարվում է գնահատելու սկզբունքով: Այս տարի ունենք գյուղատնտեսության համատարած հաշվառման ծրագիր եւ այս տարի կունենանք բավական ճշգրիտ պատկեր:

Այս տարի արդեն նախաձեռնել ենք եւ կավարտենք գյուղատնտեսության հիմնական էլեմենտների թվայնացումը, խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումն ենք ավարտում: Պետք է այնպես անենք, որ մինչեւ տարվա վերջ ունենանք այն ենթակառուցվածքը, որը թույլ կտա գյուղատնտեսության վերաբերյալ բոլոր հիմնական տվյալները:

Պետք է նկատի ունենալ, որ գյուղատնտեսության մեջ  այսօր կառուցվածքային էական փոփոխություններ են տեղի ունենում, մենք գնում ենք ավելի ինտենսիվ մշակման եղանակների, ավելի նոր տեխնոլոգիաների, բայց գյուղատնտեսության մեջ ծառը տնկում ես, արդյունքը 5 տարի հետո է գալիս, հետեւաբար ակնկալել, որ 1-2 տարում գյուղատնտեսության մեջ կունենանք աճ, չի կարելի»,-ասաց նա:

Քերոբյանի խոսքով, այսօր գյուղատնտեսությունը ՀՆԱ-ի մեջ ունի ավելի մեծ մասնակցություն, քան զարգացած երկրներում. «ԵՄ-ում գյուղատնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի 1,5-2 տոկոսը, մեզ մոտ 7-8 տոկոսն է: Բնականաբար արդյունաբերության մյուս ճյուղերի ավելի արագ աճի պայմաններում գյուղատնտեսության տեսակարար կշիռը կնվազի»,-ասաց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ