News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Թուրքական գյուղմթերքի Հայաստան ներմուծման տեսանկյունից Թուրքիայի հետ սահմանը բաց է, այսինքն թուրքական ապրանքը անարգել գալիս է Հայաստան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ հայ-թուրքական սահմանը բացվելու դեպքում թուրքական էժան գյուղմթերքը ներկրվի Հայաստան եւ տեղացի արտադրողը չդիմանա այդ մրցակցությանը:

«Անցյալ տարի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 300 մլն դոլարից ավել է եղել, որը ռեկորդային ցուցանիշ է: Հիմնականում ներմուծումն է եղել եւ հիմնականում գյուղմթերք ենք ներմուծել: 2019-2020-ին ապրանքաշրջանառությունը թուրքիայի հետ եղել է մոտ 200 մլն դոլար: Այսօր այդ ապրանքների համար որեւէ արգելք չկա: Այո, այդ ապրանքը գալիս է Վրաստանի միջոցով, բայց այնուամենայնիվ, դրանք չնչին տոկոսներ են: Այսօր կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը:

Այո, ընհանուր առմամբ Հայաստանի տնտեսության արտադրողականությունը 2021-ին կազմել է մոտ 7 դոլար մեկ մարդու մեկ ժամվա ստեղծած ՀՆԱ-ի դիմաց: Դա մոտ 7 անգամ ավելի քիչ է քան Տնտեսական համագործկցության եւ զարգացման կազմակերպության 37 երկրների միջին ցուցանիշը: Իսկ գյուղատնտեսության մեջ արտադրողականությունը շատ ավելի շատ է զիջում: Եթե, օրինակ, IT ոլորտում մեր տարբերությունը զարգացած երկրներից կազմում է 3-4 անգամ, ապա արդյունաբերության որոշ ոլորտներում 7 անգամ, ապա գյուղատնտեսության մեջ տասնյակ անգամ: Գլխավոր խնդիրը հողերի խիստ մասնատվածություն է եւ ջրային համակարգի հասանելիության սահմանափակ լինելը: Այս երկու հարցերի լուծումն է, որ պետք է բերի հողերի խոշորացումը եւ ջրային համակարգի զարգացումը, որը մեր պլաններում է»,-հայտարարեց Քերոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ