News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այսօր Սեւ ծովի երկնքում ռուսական երկու «Սու-27» ինքնաթիռներ «ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ» կերպով որսացել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի MQ-9 անօդաչու թռչող սարքը, որն միջազգային օդային տարածքում հետախուզում էր իրականացնում հայտնում է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը (EUCOM):

«Առավոտյան մոտավորապես ժամը 07:03-ին ռուսական «Սու-27» ինքնաթիռներից մեկը հարվածել է MQ-9 ինքնաթիռի պտուտակին, ինչի հետեւանքով ամերիկյան ուժերը միջազգային ջրերում ստիպված են եղել խոցել MQ-9-ը»,- ասվում է EUCOM-ի հայտարարության մեջ:

Իրավիճակը մեկնաբանել է նաեւ ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ, Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Ջեյմս Հեքերը։

«Մեր MQ-9 ինքնաթիռը սովորական առաքելություն էր կատարում միջազգային օդային տարածքում, երբ այն որսացել եւ խոցել է ռուսական ինքնաթիռը, ինչը հանգեցրել է MQ-9-ի վթարի եւ ամբողջական կորստի»,- ասել է Հեքերը:

«ԱՄՆ-ի եւ դաշնակիցների ինքնաթիռները կշարունակեն գործել միջազգային օդային տարածքում, եւ մենք կոչ ենք անում ռուսներին պրոֆեսիոնալ եւ անվտանգ պահել իրենց»,- հավելել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ