News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Wildberries օնլայն-մարքետփլեյսի պատվերների կետերը մարտի 15-ին գործադուլ են հայտարարել ամբողջ Ռուսաստանում։ Պատվերների հանձնման կետերը (ՊՀԿ) տերերը որպես պատճառ նշել են աշխատանքի պայմանները, մասնավորապես՝ տուգանքները։

Amur Mash եւ Babr Mash թելեգրամ-ալիքները տեղեկացրել են, որ Wildberries-ի պատվերների հանձնման կետերը Հեռավոր Արեւելքում եւ Իրկուտսկում չեն բացվել։ Աշխատակիցները գործադուլ են սկսել հսկայական տուգանքների պատճառով, գրել են գրառման հեղինակները։

Մենեջերները չեն ցանկանում տալ վաստակած գումարների 40 տոկոսը փչացած ապրանքների, հիմնականում՝ հագուստի դիմաց։ Տեղեկացվել է, որ տուգանքների դուրսգրումից հետո աշխատավարձից ոչինչ չի մնում։

«Իսկ ինչ-որ բան ապացուցելն անօգուտ է. շատերը ղեկավարությանը ոչ մի անգամ չեն էլ տեսել, շփվել են միայն նամակագրությամբ»,- նշվել է հաղորդագրությունում։

Հեռավոր Արեւելքում աշխատողների մեծ մասն աշխատանքի դուրս չի եկել, կամ էլ տուփերն ընդունում են փակ դռների հետեւում։ Հաճախորդների համար գրել են հայտարարություն, որը կարելի է կարդալ մուտքի վրա, QR-կոդով։

Իրկուտսկում հաճախորդները նաեւ չեն կարող վերցնել իրեց պատվերները։ Քաղաքում զանգվածաբար փակվել են հանձնման կետերը. աշխատակիցները գործադուլ են անում տուգանքների եւ աշխատավարձ չլինելու պատճառով։

ՊՀԿ տերերի եւ մենեջերների համար նորամուծությունները սկսել են գործել մարտի 3-ից, վերցվում է փչացած կամ փոխված ապրանքների ամբողջ արժեքը։ Եթե այդ կուտակումները շատ են, աշխատավարձ ստանալ չի հաջողվի. այդ հաշվարկը վիճարկել չի կարելի։

Այսօր շատ կետեր չեն բացվել. աշխատողները պարզապես հրաժարվել են դուրս գալ հերթափոխի, այս մասին են վկայում ականատեսների վկայությունները բազմաթիվ քաղաքային փաբլիքներում։

Ինչո՞ւ են բողոքում Wildberries-ի կետերը

Wildberries-ի գնորդները կարող են բախվել դժվարությունների մարտի 15-ին պատվերներն ստանալու ժամանակ։ Այդ օրը հարթակի ՊՀԿ-ները նախատեսում են գործադուլ անել՝ ի նշան բողոքի նոր տուգանքների դեմ, գրել է «Экономика сегодня»-ն։

Կետերի տերերը հավաստիացնում են, որ մարտի 3-ից գործում են օֆերտայի փոփոխված պայմաններ, մասնավորապես ՊՀԿ-ների տուգանք խոտանված ապրանքների կամ խարդախաբար փոխված ապրանքների համար՝ դրանց արժեքի 100 տոկոսի չափով։ Խոտանը փոխարինելու իրավունք այդ կետում այժմ արդեն չի լինելու։

ԶԼՄ-ները գրել են, որ տուգանքները, որոնք ներկայացվել են Wildberries-ի պատվերների հանձնման կետերին, հասնում են հարյուր հազարավոր ռուբլիների եւ գերազանցում են ամսական հասույթի չափը։ Միջոցների դուրսգրումն իբր իրականացվում է մարտի 9-ից։ Աշխատակիցներն աշխատանքի պայմաններն անվանում են «ստրկական», իսկ որոշ ՊՀԿ-ներ արդեն մարտի 14-ից փակվել են՝ ի նշան բողոքի։ Համառուսաստանյան գործադուլը նախատեսված է մարտի 15-ին։

Տեղեկացվել է նաեւ, որ ՊՀԿ-ների մի քանի սեփականատերեր եկել են Մոսկվայի Wildberries-ի գլխավոր գրասենյակ։ Նրանք լրագրողներին ասել են, որ պահանջում են հակադարձ կապ, ինչպես նաեւ վճարման եւ պահումների համակարգի թափանցիկություն։ Հաջողվե՞լ է արդյոք նրանց հասնել ցանկալիին՝ հայտնի չէ։

Ինչպես է Wildberries-ն արձագանքում գործադուլին

Wildberries-ի պաշտոնական արձագանք ՊՀԿ-ների սեփականատերերի դժգոհությանը մինչեւ ներկա պահը չի եղել։ Սակայն դաշնային լրատվամիջոցներին հաջողվել է մի քանի մեկնաբանություններ ստանալ մարքետփլեյսից։ «ՌԻԱ Նովոստի»-ն գրել է, որ Wildberries-ում հերքել են ՊՀԿ-ների մարտի 15-ի գործադուլը՝ հայտարարելով աշխատանքի ստանդարտ ռեժիմի մասին։ ՌԲԿ հեռուստաալիքի հետ զրույցում ընկերության աշխատակիցները հերքել են տեղեկությունը Մոսկվայի գրասենյակի մոտ տեղի ունեցած ակցիայի մասին՝ այն անվանելով ֆեյք «միտինգ»։

Baza թելեգրամ-ալիքի տվյալներով՝ Wildberries-ն իր կառույցի ներսում կոշտ է արձագանքում դժգոհությանն ու գործադուլին։ Մարքետփլեյսը մտադիր է տուգանել սադրիչներին եւ այնպիսի տեղեկատվություն տարածողներին, որը կհամարվի վարկաբեկիչ, սադրիչ, մոլորեցնող եւ անհարգալից ընկերության հանդեպ։ Փոփոխություններն իբր արդեն ներկայացվել են թարմացված օֆերտայում, իսկ տուգանքը կազմում է 100 հազար ռուբլի։

Այդ գումարով, ինչպես նշել է Baza-ն, կարող են տուգանվել մարտի 15-ի գործադուլի բոլոր մասնակիցները։ ՊՀԿ-ների տերերից նաեւ պահանջում են Telegram-ում նշել անունը՝ հարթակի պաշտոնական չաթերից օգտվելու համար. Wildberries-ն այս կերպ, հավանաբար, փորձում է պարզել գործադուլի ամենաակտիվ մասնակիցներին։

Wildberries-ը Ռուսաստանի ամենամեծ օնլայն-մարքետփլեյսներից է։ Հիմնվել է 2004թ. Տատյանա Բակալչուկի կողմից, որին 2021թ. ճանաչել են ամենահարուստ ռուսաստանցի կինը։ Բացի ՌԴ-ից, Wildberries-ն աշխատում է 15 երկրներում, այդ թվում եւ ԱՄՆ-ում, Եվրոպայի եւ ԱՊՀ-ի մի շարք պետություններում, ինչպես նաեւ Իսրայելում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ