News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վերածննդի դարաշրջանի իտալացի վարպետ Լեոնարդո դա Վինչիի մայրը չերքեզ էր, պնդում է իտալացի գրող եւ գրականության պրոֆեսոր Կառլո Վեչչեն։ Այս մասին հայտնում է Avvenire թերթը։

Վեչչեն Ֆլորենցիայի պետական արխիվում կնոջ ազատվելու մասին փաստաթուղթ է հայտնաբերել, որը ստորագրվել է 1452 թվականի նոյեմբերին, Լեոնարդո դա Վինչիի ծնվելուց մոտավորապես 6 ամիս անց։ Նոտարական ակտում նշվում է, որ նա Յակոբ անունով  չերքեզ իշխանի դուստրն է։ Փաստաթուղթը ստորագրել է նոտար Պյերո դա Վինչին՝ ապագա նկարչի հայրը։

Կատերինան, ըստ գիտնականի, Կովկասից բերվել  է Վենետիկ՝ որպես ստրկուհի, այնուհետ հայտնվել Ֆլորենցիայում։ Տոսկանայում նա աշխատել է որպես ջուլհակուհի եւ վարձու կերակրող։ Վեչչեի հայտնագործությունը վկայում է, որ Լեոնարդոն նրա առաջնեկը չէր:

Կովկասցի իշխանուհու պատմությունը հեղինակը ներկայացրել է իր նոր գրքում, որը նա բնութագրել է որպես «վավերագրական ֆիքշն՝ հիմնված իրական դեպքերի վրա»։ Նա նշել է, որ հիմնվել է այլ գիտական ​​փաստաթղթերի ու ուսումնասիրությունների վրա։

Վեչչեն աշխատում է որպես իտալական գրականության պրոֆեսոր նեապոլիտանական L'Orientale համալսարանում եւ համարվում է դա Վինչիի խոշոր մասնագետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ