News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիայի համալսարանի կենսաբանները պարզել են, որ երկկենցաղների ավելի քան 40 տոկոսին անհետացում է սպառնում քիթրիդիոմիկոզ վարակիչ, սնկային հիվանդության պատճառով։ Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Conservation Science ամսագրում:

Batrachochytrium dendrobatidis (Bd) սունկը՝ պաթոգենը, որն  առաջացնում է քիթրիդիոմիկոզը, խիստ վարակիչ է եւ  ազդում է սալամանդերների, տրիտոնների, որդնօձերի եւ  հատկապես գորտերի եւ դոդոշների վրա: Հիվանդությունը հազվադեպ է սպանում շերեփուկներին, ավելի հաճախ մեծ առանձնյակներին: Նրանց մոտ սունկն առաջացնում է մաշկի թեփոտում, թուլություն, քաշի կորուստ, ի վերջո՝ սրտի կանգ։

Իրենց աշխատանքում գիտնականները դիմել են 1852-ից մինչեւ 2017 թվականների գիտական ​​գրականությանը՝  ամբողջ Աֆրիկայի երկկենցաղների մոտ փնտրելով քիթրիդիոմիկոզի տեսանելի վարակի առկայության կամ բացակայության մասին գրառումներ:

Արդյունքները ցույց են տալիս, որ ամենավաղ Bd-դրական երկկենցաղը հայտնվել է 1933 թվականին Կամերունում: Մինչեւ 2000 թվականը սնկի տարածվածությունը 5 տոկոսից ցածր էր, սակայն հետո այն կտրուկ աճել է մինչև 17 տոկոս, իսկ 2010-ականներին՝ մինչեւ 21 տոկոս: Որոշ երկրներում տարածվածությունը հասել է 74 տոկոսի:

«Մենք ունենք վարկած, որ կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած սթրեսը կարող էր երկկենցաղներին ավելի զգայուն դարձնել պաթոգենների նկատմամբ: Այս մանրադիտակային պաթոգենին բնության մեջ հնարավոր չէ վերացնել, բայց մենք կարող ենք փորձել մեղմել դրա ազդեցությունը բնության վրա»,- եզրակացրել են հետազոտողները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ