News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տեղի ունեցավ «Ռոստելեկոմ»-ի նոր վաճառքի և սպասարկման սրահի բացումը Երևանի Շենգավիթ համայնքում՝ Գարեգին Նժդեհ 61-13/1 հասցեում՝ պայմանավորված ընկերության ծառայությունների հասանելիության ցանցի ընդլայնմամբ Շենգավիթ համայնքում։ Նոր սրահում բաժանորդները հնարավորություն կստանան միանալ Ռոստելեկոմի ծառայություններին և ստանալ բարձրորակ սպասարկում։

Ընկերության վաճառքի եւ սպասարկման սրահի հանդիսավոր բացմանը ներկա էր Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

«Շենգավիթի վաճառքի և սպասարկման սրահի գործարկումը չափազանց ուրախալի փաստ է մեզ համար, քանի որ այն ուղեկցվում է Ռոստելեկոմի ցանցի ընդլայնմամբ՝ հասանելի դարձնելով ընկերության ծառայությունները Շենգավիթ համայնքում։ Մենք կարևորում ենք բարձրակարգ սպասարկումն ու բաժանորդների հարմարավետությունը. Ռոստելեկոմը այս ընթացքում հասցրել է ներդնել բաժանորդների անձնական գրասենյակի ու հեռախոսային սպասարկման ծառայությունները՝ հնարավորություն ընձեռելով կատարել գործարքներ թե՛ օնլայն, թե՛ հեռախոսային զանգի միջոցով։ Իսկ նորաբաց վաճառքի և սպասարկման սրահում մեծ ջերմությամբ և պատրաստակամությամբ կընդունենք ցանկացած հաճախորդի՝ տրամադրելով բարձրակարգ սպասարկում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր բաժանորդներին վստահության համար․ այն մեզ պարտավորեցնում է առանց ջանք խնայելու զարգացնել ինչպես հեռահաղորդակցության ոլորտն Հայաստանում, այնպես էլ ապահովել ծառայությունների բարձր որակ» - ասաց Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ