Հայաստանում 2022 թվականին պարեկների աշխատանքի շնորհիվ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2021 թվականի համեմատ զգալիորեն նվազել է (92 դեպքով)։ Այս մասին մարտի 15-ին ԱԺ-ում պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին հաշվետվությունը, ասել է հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Ընդ որում՝ տուժածների թիվը կրճատվել է 520-ով, իսկ զոհերի թիվը՝ 47-ով։
Ղազարյանը հայտնեց նաեւ պարեկների գնահատման չափանիշների վերանայման մասին։ «Մինչեւ 2026 թվականը պարեկային ծառայությունում կանանց թիվը պետք է ներկայիս 4 տոկոսից ավելանա մինչեւ 30 տոկոս»,-ասաց նախարարը: