News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մի քանի բնապահպանական կազմակերպություններ դատի են տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ConocoPhillips նախագծին հավանություն տալու որոշման համար, որը կապահովի նավթի եւ գազի հանքեր Ալյասկայի հյուսիս-արեւմուտքում, գրում է Politico-ն։

Հայցում նշվում է, որ հորատման տեղամասերը նախատեսվում է կառուցել զգայուն միջավայրում։ Ըստ կազմակերպությունների՝ հորերը զգալիորեն կազդեն տարածաշրջանի ջրի, օդի որակի, ինչպես նաեւ մարդկանց ու կենդանիների կյանքի վրա։ Բնապահպան ակտիվիստներն ասել են, որ նախագծի հաստատումը խախտում է բնապահպանական չորս օրենքները, չնայած այն հանգամանքին, որ հողի կառավարման բյուրոն կրճատել է դրա սկզբնական շրջանակը:

Կազմակերպությունները գերատեսչությանը մեղադրել են Ալյասկայի բնիկների հողերին հասցված վնասը գնահատելու անկարողության մեջ: Հայցում նաեւ ասվում է, որ Ձկների եւ վայրի բնության պահպանության ծառայությունը չի կարողացել պատշաճ կերպով դիտարկել հորերի հնարավոր ազդեցությունը անհետացող տեսակների, այդ թվում՝ սպիտակ արջերի վրա:

Հանքի մշակմամբ կզբաղվի ConocoPhillips Willow-ի դուստր ձեռնարկությունը: Ըստ հաշվարկների՝ նավթի արդյունահանումը կկազմի մոտ 600 մլն բարել, իսկ ջերմոցային գազերի արտանետումների ծավալը՝ տարեկան 280 մլն տոննա։

2022 թվականի սեպտեմբերին ԱՄՆ վեց նահանգներ հայց էին ներկայացրել Բայդենի, կրթության նախարարության եւ նրա ղեկավար Միգել Կարդոնայի դեմ՝ որոշ ամերիկացիների համար ուսանողական պարտքերը դուրս գրելու որոշման պատճառով իշխանության չարաշահման համար: Հայցվորները հայտարարել էին, որ նախագահն իրավունք չունի միլիոնավոր մարդկանց ազատել իրենց կամովին ստանձնած պարտքերը վճարելու պարտավորությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ