News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Իսպանիայի թագավորի ավագ դուստրը՝ Աստուրիայի արքայադուստր Լեոնորը, պատրաստվում է զինվորական ծառայության գնալ, հաղորդում է Reuters-ը։ 

Իսպանացի 17-ամյա արքայադուստրը բանակում կծառայի օգոստոսից։ Ապագա թագուհու ռազմական պատրաստությունը կտեւի երեք տարի։ «Ինչպես բոլոր խորհրդարանական միապետություններում, գահաժառանգը պետք է ունենա ռազմական անցյալ եւ բանակային կարիերա»,-ասել է Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը:  

Առաջին տարին արքայադուստրը կանցկացնի Սարագոսայի Բարձրագույն ռազմական ակադեմիայում, իսկ երկրորդ տարին կտեղափոխվի ռազմածովային դպրոց։  

Այս պահին իսպանացի միապետի դուստրն ավարտում է Մեծ Բրիտանիայի ատլանտյան քոլեջը։ Նա կդառնա 18 տարեկան հոկտեմբերի 31-ին: «Մի օր գլխավոր հրամանատարը կին կլինի։ Վերջին տարիներին մենք մեծ ջանքեր ենք գործադրում բանակում կանանց թիվը մեծացնելու համար»,-ասել է Ռոբլեսը։ 

Արքայադուստր Լեոնորը ծնվել է 2005 թվականին եւ առաջին տեղն է զբաղեցնում իսպանական միապետության գահաժառանգության հերթում։ Նա Ֆիլիպ VI թագավորի եւ Սոֆիա թագուհու ավագ դուստրն է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ