News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Վահագն Մկրտչյանն այսօր՝ մարտի 15-ին ընտրվեց Գյումրիի փոխքաղաքապետ: Նշենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել Դավիթ Առուշանյանի` ԱԺ ՔՊ-ական պատգամավոր դառնալուց հետո:

Գյումրիի ավագանու նիստում ունեցած իր ելույթում Վահագն Մկրտչյանն ասաց, որ իր համար մեծ պատիվ է առաջադրվել այդ պաշտոնում, քանի որ իր տոհմը քաղաքում ունի 200 եւ ավելի տարվա պատմություն:

Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց ավագանու 21 անդամ ՔՊ-ից եւ «Բալասանյան» դաշինքից:

Փոխքաղաքապետ ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում Վահագն Մկրտչյանն անդրադարձավ նրան, որ ինքը վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է. «Մեր քաղաքը եւ երկիրը այնքան փոքր է, որ բացառված է, որ գտնենք մարդ, որ ազգակցական կամ ընկերական հարաբերություն չունի ինչ-որ մի պաշտոնյայի հետ»:

Նշենք, որ Վահագն Մկրտչյանը 28 տարեկան է, ավարտել է Բժշկական համալսարանը։ Մասնագիտությամբ ատամնաբույժ է։ Ըստ մամուլի, նրա գլխավոր «արժանիքն» այն է, որ վերջինս Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռն է։

Նրա հայրը Տերյան փողոցում գտնվող իրենց անձնական բիզնես համարվող ապակիների և հայելիների արտադրամասի վերջին հարկում բացել է «Բիոդենտ» ատամնաբուժարանը ու նվիրել որդուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ