News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը


Բրյուսովի պետական համալսարանում Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի՝ համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու դեմ դասադուլ իրականացնող ուսանողները «Ամոթ» վանկարկումներով համալսարանից ճանապարհեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

Անդրեասյանը համալսարան էր եկել Դավիթ Գյուրջինյանի հետ՝ դասախոսական անձնակազմին ծանոթացնելու համար։

Հիշեցնենք` դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց։ Ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Չորս ձայնի տարբերությամբ հաղթեց Կարինե Հարությունյանը։ Ռեկտորի ընտրությունը չէր հաստատվել, քանի որ ընտրության արդյունքները բողոքարկման փուլում են։

Մարտի 14-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվեց բուհի ժամանակավոր խորհրդի կազմը։ Խորհուրդը 3 անդամ ունի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։

Մարտի 15-ին Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց ԲՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ինչի դեմ ուսանողները եւ դասախոսները բողոքի ակցիա իրականացրին։

Տպել
Ամենաշատ