News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Գերմանացի իրավապահները կասեցրել են «դարքնեթում» փողերի լվացման խոշորագույն ծառայության գործունեությունը, առգրավել են ռեկորդային 44 միլիոն եվրո արժողությամբ բիթքոյններ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային վարչության հաղորդագրության մեջ։

«Մայնի Ֆրանկֆուրտի գլխավոր դատախազությունը, Կիբերհանցագործության դեմ պայքարի կենտրոնական վարչությունը (ZIT) եւ Քրեական ոստիկանության դաշնային գրասենյակը չորեքշաբթի առգրավել են Գերմանիայում գտնվող աշխարհի ամենամեծ կրիպտոխառնիչ ChipMixer-ի սերվերի ենթակառուցվածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի մոտ յոթ տերաբայթ տվյալներից, առգրավվել են նաեւ մոտ 44 միլիոն եվրոյի բիթքոյններ։ Նշվում է, որ դա կրիպտոարժույթի ամենախոշոր առգրավումն է, որը երբեւէ կատարվել է Քրեական ոստիկանության դաշնային գրասենյակի կողմից։

ChipMixer-ը ծառայություն է, որը գոյություն ունի 2017 թվականի կեսերից եւ նախատեսված է, մասնավորապես, միջոցների հանցավոր ծագումը (այսպես կոչված «միքսինգի») թաքցնելու համար: Այս ծառայությունն իր հաճախորդների համար ամբողջական անանունություն է երաշխավորել:

Ըստ գնահատականների՝ ChipMixer-ն իր գործունեության ընթացքում օգնել է լվանալ մոտ 2,8 միլիարդ եվրո արժողությամբ կրիպտոակտիվներ: Նրա գործունեության ընդհատումը հնարավոր է դարձել կիբերհանցագործության դեմ պայքարի «նորարարական» ռազմավարությունների շնորհիվ, ասվում է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ