News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը


Ցանկացած ծառայությունում էլ խնդիրներ լինում են, մենք այդպիսի ակնկալիք չպետք է ունենանք, որ պարեկները սուրբ են, երբ նրանց ընտրությունը կատարվել է ամենակատարյալ տեսքով։ Այս մասին  այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում պարեկների հետ կապված աղմկահարույց դեպքերին:

«Պարեկային ծառայությունը ստեղծվել է կարճ ժամանակում, բայց կադրերի հարմարման պրոցեսը բավականին ֆիլտրերի միջով անցավ։ Բազմաթիվ մարդիկ չեն կարողացել անցնել այն քննությունները, հարցազրույցները, որոնք կային։ Բայց պետք է ասել, որ ցանկացած ծառայությունում էլ խնդիրներ լինում են, մենք այդպիսի ակնկալիք չպետք է ունենանք, որ պարեկները սուրբ են, երբ նրանց ընտրությունը կատարվել է ամենակատարյալ տեսքով։ Իհարկե ընտրության պահին եղել են խնդիրներ, գուցե լավ չեն ստուգել պարեկների անցյալը։ Այդպիսի պրոցեսներ կարող են լինել նորաստեղծ ստորաբաժանման մեջ։ Բայց ասեմ, որ բավականին մեծ է վերահսկողությունը պարեկային ծառայողների նկատմամբ և նրանց ցանկացած դրսևորում լուրջ իրավական գնահատականի է արժանանում»,- ասաց նա։

Անդրադառնալով Հրազդանում տեղի ունեցած դեպքին, երբ պարեկի կրակոցից անասնագոմ մտածկատարող տղամարդը զոհվել էր, պատգամավորն ասաց, որ հանցագործություն կատարելու մտադրություն եւ ցանկություն ունեցողներն էլ պետք է հասկանան,որ ցանկացած պահի, այո, ոստիկանը կարող է զենք օգտագործել:

«Ո՞վ է ասել, որ կացինով զինված տղամարդը գնացել էր գողություն կատարելու, էդ ինչի՞ց եք ենթադրել, մենք ունենք Մարալիկի դեպքը։ Հիմա տղամարդը մտել է ուրիշի տուն, որտեղ եղել են երկու կին, ժամանել է ոստիկանությունը, բազմաթիվ անգամներ զգուշացումներ են տրվել, որպեսզի կացինը վայր դնի, որը չի արել, սկսել է օգտագործել այդ զենքը, որից հետո պարեկը որոշում է կայացրել վնասազերծել հանցագործին, ինչը եւ արել է։ Բոլորս պետք է իմանանք, որ եթե պարեկը, ոստիկանը զենք ունի, ուրեմն դա  տրված է նրա համար, որպեսզի վնասազերծի հանցագործին, հերիք է, որ մեր հասարակությունը սովորի, որ ոստիկանը պետք է տնավարի վարվի իր հետ, կան օրենսդրական ակտեր, որոնք սահմանում են՝ ոստիկանը երբ ու ինչ պայմաններում պետք է կիրառի հրազենը, եւ եթե պարեկի գործողությունները համապատասխանում են այդ նորմերին, ուրեմն նրա գործողությունները իրավաչափ են եւ կայացված որոշումը ճիշտ է եղել: Ներկայում քննություն է գնում, կպարզվի համապատասխանում է, թե՝ ոչ, բայց ասեմ, որ հանցագործություն կատարելու մտադրություն եւ ցանկություն ունեցողներն էլ պետք է հասկանան,որ ցանկացած պահի, այո, ոստիկանը կարող է զենք օգտագործել եւ ուղիղ նշանառության տակ դնել այն հանցագործներին, ովքեր վտանգի տակ կդնեն ուրիշի կյանքը»- ասաց նա:

Տպել
Ամենաշատ