News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 16-ի նիստում հաստատեց ՀՀ բուհերի 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:

Նշենք, որ 2023-2024 ուստարվա անվճար ուսուցմամբ տեղերը՝ նախորդ ուստարում հատկացված տեղերի քանակի համեմատ, կրճատվել է մոտավորապես 10 տոկոսով՝ հաշվի առնելով նախորդ ուստարվա փաստացի ընդունելության արդյունքները (անվճար և վճարովի), և դրանք հատկացվել է առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելությանը։

Այսպիսով, 2022-2023 ուստարվա համեմատ մագիստրոսի կրթական ծրագրով անվճար տեղերից 103-ը հատկացվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը։ Պահուստային տեղերից 2-ը, ինչպես նաև ներքին վերաբաշխման արդյունքում բուհերին հատկացված տեղերից 3 անվճար տեղ հատկացվել է «Իրավագիտություն»  մասնագիտության «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» նոր կրթական ծրագրին (ընդամենը՝ 5 տեղ):

4-ական տեղ հատկացվել է «Արևելագիտություն» մասնագիտության «Ադրբեջանագիտություն» և «Կովկասագիտություն» մասնագիտության «Վրացագիտություն» կրթական ծրագրերին (ուսումնառությունը կկազմակերպվի Երևանի պետական համալսարանում):

Նշենք նաև,որ «Ադրբեջանագիտություն» և «Վրացագիտություն» կրթական ծրագրերի  ֆինանսավորումը ներառված է 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրում:

Մագիստրատուրայի 2023-2024 ուստարվա ընդունելության անվճար տեղերի ցանկը լրացվել է նոր կրթական ծրագրերով, որոնցից են՝«Կենսաբանություն» մասնագիտության «Գենոմիկա և բժշկական բջջագենետիկա» և «Գենային ճարտարագիտություն», «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտության «Մեդիա և տեղեկատվական իրավունք», «Սարքաշինություն և չափագիտություն» մասնագիտության «Կենսաբժշկական ճարտարագիտություն», «Համակարգչային ճարտարագիտություն» մասնագիտության «Քոմփյութերային տեխնոլոգիաներ և ցանցեր», «Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտության «Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ», «Կառավարում» մասնագիտության «Հյուրընկալության կառավարում» և այլ կրթական ծրագրերով:

2023-2024 ուստարում բնական գիտություններ բնագավառի մասնագիտություններին հատկացվել է 235, տեխնիկական գիտություններին՝ 148 անվճար տեղ: Նախորդ ուսումնական տարվա համեմատ բնական և տեխնիկական գիտություններին հատկացված տեղերի թիվն ավելացել  5-ով:

Այսպիսով, 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է 1271 տեղ, որից 1014-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին: Պահուստային տեղերի քանակը՝ 14 տեղ (որից 10-ը՝ ոստիկանության կրթահամալիրի կրճատված տեղերից):

Նշենք նաև, որ Պաշտպանության նախարարության ներկայացրած հայտի հիման վրա Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանին հատկացվել  է 30 տեղ՝ նախորդ ուստարվա 28-ի դիմաց, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանին՝ 10 տեղ, նախորդ ուստարվա 25 տեղի դիմաց:

ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաուսումնական հատատություններում ՀՀ զինծառայողների համար հատկացված տեղերի կրճատմամբ պայմանավորված, առաջարկվել է ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաուսումնական հաստատությունների համար 2022-2023 ուսումնական տարում հատկացված 73 տեղի փոխարեն հատկացնել 34 տեղ:

Առաջարկվել է Պաշտպանության նախարարության համար նպատակային կադրեր պատրաստելու նկատառումով 2 տեղ հատկացնելՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Ավիացիոն և հրթիռային տեխնիկա» մասնագիտությանը (նույն կրթական ծրագրով): Տեղեկացնեմ նաև, որ 76 տեղի ֆինանսավորումը կկատարվի Պաշտպանության նախարարության բյուջեի միջոցների հաշվին:Այսպիսով, Պն-ին հատկացված տեղերը կլինի 76, նախորդ ուստարվա 126 տեղի դիմաց (50 տեղով պակաս):

Տպել
Ամենաշատ