News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այսօր կամավոր ատեստավորման ուսուցիչներին վերաբերող գործընթացում լավարկող փաթեթ նաև հաստատեցինք, որով հնարավորություն ենք ընձեռում նաև այս պահին դպրոցում չաշխատող, բայց ուսուցչի որակավորման պահանջներին բավարարող մարդկանց նույնպես մասնակցել կամավոր ատեստավորմանը: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` կառավարության հաստատմանը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը»։

«Կարծում ենք՝ այս մեխանիզմը հնարավորություն կտա խթանելու նոր և որակյալ կադրերի մուտքը դպրոց, ինչի կարիքը միանշանակ կա»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ այս պահի դրությամբ ունենք արդեն 1565 ուսուցիչ, որոնց աշխատավարձը կրկնապատկվել է. «Եթե միջին դրույքաչափը 125 հազար է, ապա միջին եկամուտը միայն կամավոր ատեստավորման արդյունքում կազմում է 250 հազար դրամ և ավելի, իսկ առավելագույնը ունենք 450 հազար դրամ վարձատրություն ստացող ուսուցիչներ: Ընդ որում՝ պետք է նշեմ, որ ուսուցիչների շուրջ 28 տոկոսը ստանում է 300 հազար դրամ և ավելի վարձատրություն, և ունենք շուրջ 150 ուսուցիչ, որոնք ստանում են 350 հազարից 450 հազար դրամ վարձատրություն: Սրան գումարվում են նաև այլ հավելավճարները, ինչպես տարակարգի մեխանիզմի դեպքում: Ունենք տարակարգ ունեցող շուրջ 300 ուսուցիչ, որոնց համար հավելավճարի համակարգ է գործում»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ այս տարի ատեստավորմանը կկարողանան մասնակցել բոլոր դասարանների բոլոր առարկաների ուսուցիչները: Մինչև ամսվա վերջ դիմումների ընդունման գործընթացը կմեկնարկի:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ երեկվանից մեկնարկել է դիմումների ընդունումը արտադպրոցական հաստատությունների կամավոր ատեստավորման գործընթացի համար:

«Երաժշտական, արվեստների, մարզադպրոցների մանկավարժները երեկվանից հնարավորություն ունեն դիմելու և կամավոր ատեստավորման արդյունքում իրենց վարձատրությունը բարձրացնելու: Մարտի 9-ից ընդունում ենք մանկապարտեզների մանկավարժների դիմումները, որտեղ 30-50 տոկոս հավելավճար է գործում»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ