News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Տղամարդկանց նախապատվությունները զուգընկերոջ տարիքի հարցում կախված են այն բանից, թե արդյոք նրանք ցանկանում են երեխաներ ունենալ, պարզել են Լինքոլնի համալսարանի հոգեբանները։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է Evolutionary Behavioral Sciences ամսագրում։

Հետազոտողներն ուսումնասիրել են 20-50 տարեկան 605 հազար միայնակ մարդկանց պատասխանները։ Նրանք բոլորը տեղեկացրել են երեխաների թվի, երեխա ունենալու ցանկության կամ չցանկանալու, ինչպես նաեւ զուգընկերոջ նախընտրելի տարիքի մասին։

Պարզվել է, որ երեխա ունեցող մարդկանց համար զուգընկերոջ տարիքն այնքան էլ կարեւոր չէր, ինչպես առանց երեխաների մարդկանց համար։ Այս էֆեկտն ավելի նկատելի է եղել երիտասարդների շրջանում, բայց նվազել է տարիքի ավելացմանը զուգընթաց։

«Այն դեպքում, երբ կանանց տարիքային նախընտրություններն այնքան էլ կապված չեն երեխայի առկայության կամ երեխա ունենալու ցանկության հետ, տղամարդկանց ճաշակը փոփոխական է եղել։ Առանց երեխաների տղամարդիկ (կամ նրանք, ովքեր ցանկացել են երեխա ունենալ) տարիքը գնահատել են որպես ավելի կարեւոր գործոն, քան նրանք, ովքեր երեխա ունեն (կամ նրանք, ովքեր չեն ցանկացել երեխա ունենալ)։ Նրանք նախապատվությունը տվել են ավելի երիտասարդ կանանց»,- նշել են գիտնականները։

Հեղինակների խոսքով՝ դա բացատրվում է էվոլյուցիոն հոգեբանությամբ։ Կանայք ավելի շատ ֆիզիկական ռեսուրսներ են ներդնում սերնդի հարցում։ Տղամարդիկ, մյուս կողմից, ավելի շատ անուղղակի ռեսուրսներ են տրամադրում, ինչպիսին են ուտելիքը եւ անվտանգությունը։ Ուստի, տղամարդիկ գնահատում են կանանց առողջությունը եւ վերարտադրողական պոտենցիալը եւ նախապատվությունը տալիս են ավելի երիտասարդներին, այն դեպքում, երբ կանայք գնահատում են ռեսուրսներ տրամադրելու տղամարդկանց ունակությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ