Տավուշի համայնքային ոստիկաններն ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ հերթական ստուգայցերն են իրականացրել: Մարտի 14-ին նրանք այցելել են Բերդ քաղաքի մի բնակչի առանձնատուն. նա Որսորդմիության անդամ է: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվել են պայթուցիչով նռնակ, սվին-դանակ, տարբեր տրամաչափի և հրազենների մի քանի տասնյակ փամփուշտ։
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: