News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Կլիմայի հարցերի շուրջ հավաքված մի խումբ ակտիվիստներ ուրբաթ օրը ներկ են լցրել Ֆլորենցիայի Պլացցո Վեկկո պալատի վրա, իսկ քաղաքապետ Դարիո Նարդելլան սկսել է մաքրել շենքի ճակատը, հայտնում է տեղական la Nazione թերթը:

Ինչպես նշել է թերթը, ակտիվիստների գործողությունները սուլոցներով ողջունվել ե բազմաթիվ զբոսաշրջիկների կողմից։ Երկու երիտասարդների կողմից վանդալիզմի ակտին ականատես է եղել քաքապետը՝ Նարդելլան, ով օգնել է «կանգնեցնել» նրանց, իսկ հետո այլ մարդկանց, այդ թվում՝ անցորդների հետ սկսել է ներկից մաքրել շենքի ճակատը։

Պատահականորեն դեպքը համընկել է շենքի գլխավոր մուտքի արձանների վերականգնման գործընթացի հետ, ուստի մասնագետները՝ սպունգներով ու վրձիններով հենց տեղում են եղել։ Այսպիսով, ներկը, որը պարզվել է, որ լվացվում է, արագ հեռացվել է՝ վնաս չհասցնելով շենքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ