News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի օրվա իշխանություններն սկսել են գործընթաց ՀԱՊԿ-ի հետ ապահարզան ստորագրելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Դա գործընթաց է, այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական խմբակը եթե ասեն՝ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, միանգամից դուրս են գալու: Դա գործընթաց է, արդյոք դա կհաջողվի, թե՞ ոչ, մեծ հարցական է: Ինչու ՆԱՏՕ-ի կողմից նշանակված նոր նայողը՝ смотрящий-ն, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենը եկավ Հայաստան եւ, ոչ ավել, ոչ պակաս, գնաց Ջերմուկ: Ես բարձրաձայնել եմ, որ դա այն հարվածային ուղղություններից մեկն է, որտեղ Ադրբեջանը Հայաստանից երկու մարզ է փորձելու կտրել՝ հյուսիսից Ջերմուկով հարված, հարավից՝ Նախիջեւանից Վայքով հարված: Այո, Ջերմուկը ամենախոցելի վայրերից մեկն է:

Ես կարծում եմ, որ Ռասմուսենը եկել են վերաճշգրտելու հայկական կողմի դիրքորոշումը: Հայաստանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ իր խմբակի, հրաժարվել է ՀԱՊԿ-ի հետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունից, դիտորդներ բերելուց:  Ես չեմ բացառում, որ դիտորդներից հետո նաեւ ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ Հայաստան գար: Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, եւ Հայաստանում է մի անձնավորություն, որը Ուկրաինայում տեղի ունեցող գործողությունների պլանավորողն ու ճարտարապետն է: Ժամանակին էլ եղել է Պորոշենկոյի ռազմական գծով խորհրդականը: Նրա այցը վտանգներ է պարունակում»,-ասաց Նահապետյանը:

Նա հատկանշական համարեց, որ որպես խորհրդատվական ընկերության ղեկավար եկած անձը պաշտոնական հանդիիպումներ է ունեցել վարչապետի, ԱԽ քարտուղարի եւ պաշտպանության նախարարի հետ: «Հեռուստատեսությամբ հարցազրույցի ժամանակ նրա կեցվածքը, խոսելաձեւը այնպես էր, որ ինքը եկել է որպես Հայաստանի նոր նայող, եւ այդպես էլ կա:

Իրավիճակը մեզ համար, մեծ հաշվով, աղետալի է, որովհետեւ այս անձի գալը նշանակում է, որ տարածաշրջանը շուտով պայթելու է՝ Հայաստան-Ադրբեջան, Ադրբեջան-Իրան, Իրան-Թուրքիա»,-ընդգծեց ռազմական փորձագետը::

Նա նկատեց, որ ՌԴ հատուկ ծառայությունները շատ ավելի իրազեկ են Արեւմուտքի ծրագրերից, մասնավորապես, թե մեր տարածաշրջնում ինչ նպտակներ են նրանք հետապնդում. «ՀԱՊԿ պատվիրակության Հայաստան գալը գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, պատահական չէ: Պաշտոնական տեղեկատվությունն առայժմ ոչինչ չի ասում, բայց եթե ոչինչ էլ չասի, ես կարող եմ գնահատել, որ ապահարզանի գործընթացը, որ սկսել Արեւմուտքը Հայաստանի օրվա իշխանությունները ներկայացնող Փաշինյանի ձեռամբ, ամենայն հավանականությամբ, բավական լուրջ գործընթացի մեջ է»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ