News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոստացել է աշխատել ՆԱՏՕ-ի հետ՝ կարեւորագույն ենթակառուցվածքներն ավելի լավ պաշտպանելու նպատակով լուծումներ գտնելու համար։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը եւ Եվրահանձնաժողովի ղեկավարն ուրբաթ օրը այցելել են Նորվեգիայի Թրոլ դաշտի հարթակ, իսկ նախօրեին ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն անցկացրել են կարեւորագույն ենթակառուցվածքների պաշտպանության համատեղ աշխատանքային խմբի հանդիպում են անցկացրել։ Խմբի ստեղծման որոշումը կայացվել է հունվարի 11-ին՝ «Հյուսիսային հոսք» գազատարների վրա տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով, այս աշխատանքային խմբի շրջանակներում կբացահայտվեն կարեւոր ենթակառուցվածքի սպառնալիքները, կմշակվեն դրա անվտանգության բարձրացման հիմնական սկզբունքները եւ կառաջարկվեն համապատասխան լուծումներ։

«Մենք որոշել ենք ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնասիրել մեր կարեւոր ենթակառուցվածքների խոցելիությունը՝ տրանսպորտի, էներգետիկայի, թվային եւ տիեզերական ոլորտներում… Մենք համատեղ լուծումներ կմշակենք ավելի լավ պաշտպանության համար», - ասել է ԵՀ ղեկավարը:

Նրա խոսքով, «Նորվեգիայի ենթակառուցվածքը էական նշանակություն ունի ԵՄ-ի համար»:

«Դա հատկապես կարեւոր էր ձմռանը, երբ Նորվեգիան ավելացրեց գազի արդյունահանումը: Մենք ճգնաժամային իրավիճակում էինք եւ նման ենթակառուցվածքի շնորհիվ կարողացանք դրան արձագանքել․․․ Այն բանից հետո, երբ Եվրամիությունն իր ընկերների եւ դաշնակիցների հետ համատեղ միջոցներ ձեռնարկեց մատակարարումները դիվերսիֆիկացնելու եւ ռուսական գազի փոխհատուցման համար, գներն ընկան», - նշել է ֆոն դեր Լեյենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ