News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նոր հետազոտությունը զգուշացնում է, որ 2001 թվականից լեռնային անտառների տարածքը, որը գերազանցում է Տեխաս նահանգի տարածքին, կորել է, եւ դրանց քանակը ամեն տարի ավելանում է «տագնապալի» արագությամբ, գրում է The Guardian-ը:

Գիտնականները պարզել են, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում ամբողջ աշխարհում կորել են 78 մլն հեկտար (193 մլն ակր) լեռնային անտառներ, ինչը կազմում է բոլոր գոյություն ունեցողների ավելի քան 7%-ը: Ծառերի կորստի հիմնական պատճառներն են դարձել անտառահատումները, գյուղատնտեսության ընդլայնումը եւ անտառային հրդեհները։

Լեռներում ապրում է աշխարհի թռչունների, կաթնասունների եւ երկկենցաղների ավելի քան 85%-ը: Այս բնակավայրերը ժամանակին ավելի պաշտպանված են եղել, քան իջվածքների անտառները, քանի որ խորդուբորդ տեղանքը նրանց ավելի քիչ հասանելի է դարձրել: Այսօր դրանք աճող սպառնալիքի տակ են, քանի որ մարդիկ յուրացնում են մոլորակի դժվարամատչելի տարածքները, իսկ իջվածքային անտառները ստանում են ավելի մեծ պաշտպանություն:

Ընդհանուր կորուստների ավելի քան 40%-ը բաժին է ընկնում արեւադարձային լեռնային անտառներին, որոնք համարվում են կենսաբազմազանության օջախներ՝ էլ ավելի մեծ ճնշում գործադրելով անհետացող տեսակների վրա։ Գիտության եւ տեխնոլոգիաների հարավային համալսարանից Չժենժոն Ցզենը, որը հոդվածի հեղինակներից մեկն է, ասել է. «Մեր մտահոգությունն այն է, որ լեռնային անտառների կորուստը ներխուժել է այն տարածքներ, որոնք հայտնի են ցամաքային կենսաբազմազանության համար իրենց բարձր պահպանման արժեքով, հատկապես՝ արեւադարձային գոտիներում: Այստեղ հիմնական շարժիչ ուժերը գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության տարբեր տեսակի ընդլայնումներն են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ