News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անկում է ապրում եւ այլեւս համաշխարհային չափանիշներ չի սահմանում։ Այս մասին նա հայտնել է իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում։

Նրա խոսքով, Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Չինաստանը, Իրանը եւ մի շարք այլ ոչ այնքան բարեկամ երկրներ աշխարհը բաժանում են, մինչդեռ ամերիկյան կողմը «նստած նայում է»։

«Մենք անկում ապրող երկիր ենք՝ բաց սահմաններով, կեղծված ընտրություններով եւ սարսափելի, գնաճով ներծծված տնտեսությամբ։ Մենք այլեւս չափանիշներ չենք ձեւավորում, չափանիշներն են մեզ ձեւավորում»,- ասել է քաղաքական գործիչը։

Նա նաեւ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին մեղադրել է անգործության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ