News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան երեքշաբթի կայցելի Ուկրաինա։ Նա կհանդիպի հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, տեղեկացրել է NHK հեռուստաալիքը՝ հղում կատարելով կառավարական աղբյուրներին։

Հեռուստաալիքը ցուցադրել է կադրեր, թե ինչպես է Ճապոնիայի կառավարության ղեկավարը գնացք նստում լեհ-ուկրաինական սահմանին գտնվող Պշեմիսլ երկաթուղային կայարանում։ Գնացքը մեկնել է Ուկրաինայի ուղղությամբ տեղի ժամանակով ժամը մոտ 01.30-ին։ Այդտեղից մինչեւ Կիեւ ճանապարհը տեւում է 10 ժամ։

Կիսիդան Լեհաստան էր մեկնել Հնդկաստանից, որտեղ գտնվում էր պաշտոնական այցով։ Նա Հնդկաստանից պետք է հեռանար մարտի 21-ին, օրվա երկրորդ կեսին։

Սա Կիսիդայի առաջին այցն է Ուկրաինա Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն սկսվելուց հետո։ Նա Յոթի խմբի (G7) վերջին ղեկավարն է, որը դեռ նման ուղեւորություն չի կատարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ