News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է Հայաստանի զինված ուժերի զինծառայողի գերեվարման մասին ՀՀ ՊՆ-ի տեղեկատվությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, որ մարտի 21-ին Հայաստանի զինված ուժերի զինծառայողը ավտոմեքենայով մոլորվել եւ հայտնվել է Ադրբեջանի զինուժի դիրքերի կողքին եւ գերի է ընկել, իրականությանը չի համապատասխանում»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայ զինվորականները գտնվում են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։

Հայաստանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի զինված ուժերի զինծառայող Մ.Գ.-ն մարտի 21-ին, ժամը 12:20-ի սահմաններում, մարտական հենակետ սնունդ հասցնելիս վատ տեսանելիության եւ մառախուղի պայմաններում, ըստ նախնական տվյալների, մոլորվել եւ ավտոմեքենայով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

«Անմիջապես սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում զինծառայողի ներկայությունը եւ վերադարձը հաստատելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ