News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, մարտի 10-ին կարճել է հարկեր չվճարելու մեջ մեղադրվող Արթուր Երջանիկի Մակյանի վերաբերյալ քրեական գործը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին դատարանի աշխատակազմից:

Քրեական գործը կարճվել է՝ վաղության ժամկետն անցած լինելու հիմքով։

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Արթուր Մակյանը, ունենալով հարկային օրենսդրության եւ հաշվապահական հաշվառման վարման մեջ համապատասխան գիտելիքներ, տիրապետելով ձեռնարկատիրական, ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ամբողջական տեղեկությունների (այդ թվում՝ գնորդների եւ մատակարարների հետ գործարքների մասին), 2015-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում, Ղազախստանի Հանրապետության Կոստանայ քաղաքում, հանդիսանալով «Ժուզ Ժոլ» ՍՊ ընկերության տնօրեն եւ կատարելով ընկերության ղեկավարի իր պարտականություններն ու գործառնական լիազորությունները, իրականացնելով հարկային հաշվառման մեջ գտնվող, ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ) եւ ԿԵՀ (կորպորատիվ եկամտային հարկ) վճարող հանդիսացող վերոնշյալ ՍՊԸ-ի հաշվապահական հաշվառման վարման, հարկային հաշվետվությունների կազմման եւ հանձնման հետ կապված անմիջական փաստացի գործունեությունը, իր ծառայողական դիրքի ուժով ու «Հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական հաշվետվության մասին» Ղազախստանի Հանրապետության 28.02.2007թ. թիվ 234 օրենքին համապատասխան պարտավոր լինելով ապահովել տվյալ ՍՊԸ-ի պահանջներին համապատասխանող հաշվառման համակարգի ստեղծումը եւ հաշվապահական հաշվառման կազմակերպումը, խախտել է ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների եւ Ղազախստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական հաշվետվության մասին օրենսդրության պահանջներն ու շահադիտական դրդումներից ելնելով, հարկեր վճարելուց խուսափելու հանցավոր նպատակին հասնելու, հաշվապահական հաշվառման եւ ընկերության իրականացրած տնտեսական գործարքների հավաստի տեղեկությունները թաքցնելու համար, գործելով ուղղակի դիտավորությամբ, բյուջե վճարման ենթակա՝ ԱԱՀ եւ ԿԵՀ հարկային պարտավորությունները չվճարելու նպատակով, խախտել է «Բյուջե հարկերի եւ այլ պարտադիր վճարումների մասին» Ղազախստանի Հանրապետության օրենսգրքի՝ հարկային ծառայություն հավաստի տվյալներով հարկային հայտարարագրեր ներկայացնելու պարտավորեցնող պահանջները, գիտակցելով, որ կատարում է պետությանը վնաս պատճառող քրեական օրենսգրքով պատժելի արարք, հաշիվ տալով իր գործողություններին, չցանկանալով օրենքով սահմանված կարգով վճարել հարկային գումարները, առանց աշխատանքների փաստացի իրականացման, ծառայությունների մատուցման օգտագործել է «Սոյուզ 7» ՍՊԸ-ի ԲՆՀ 140940023435 եւ «Բարակատ Տեկս KZ» ՍՊԸ-ի ԲՆՀ 111040017504 կեղծ (շինծու) նախնական հաշվապահական փաստաթղթերը, որոնց մեջ արտացոլված են եղել «Ժուզ Ժոլ» ՍՊԸ-ին անհրաժեշտ ծառայությունները (աշխատանքները), որոնք «Սոյուզ 7» ՍՊԸ-ն եւ «Բարակատ Տեկս KZ» ՍՊԸ-ն իրենց հերթին չեն մատուցել եւ չեն իրականացրել «Ժուզ Ժոլ» ՍՊԸ-ի համար, սակայն դրանք անհրաժեշտ են եղել ԱԱՀ-ի գումարների դիմաց անօրինական հաշվանցման եւ կատարված ծախսերի ուռճացման համար: Օգտագործելով տվյալ փաստաթղթերը, հանցավոր նպատակին հասնելու համար Ա.Մակյանը, «Ժուզ Ժոլ» ՍՊԸ-ի հաշվապահական փաստաթղթերում եւ հարկային մարմին ներկայացված հաշվետվություններում մտցրել է ՍՊԸ-ի տնտեսական եւ ֆինանսական գործունեության մասին ակնհայտ կեղծ տվյալներ՝ արտացոլելով «Ժուզ Ժոլ» ՍՊԸ-ի ԱԱՀ-ով հաշվապահական հաշվառման եւ հարկային հայտարարագրերում 2015 թվականի 2-րդ եռամսյակի համար՝ 2015 թվականի օգոստոսի 15-ի ԱԱՀ-ի հերթական հայտարարագրում եւ 2015 թվականի հոկտեմբերի 06-ի ԱԱՀ-ի լրացուցիչ հայտարարագրում, ինչպես նաեւ 2015 թվականի նոյեմբերի 09-ին հանձնված, 2015 թվականի 3-րդ եռամսյակի համար ներկայացված հայտարարագրում եւ ԿԵՀ 2015 թվականի համար հարկային հաշվետվությունում՝ խուսափելով 2015 թվականի 2-3 եռամսյակների համար առանձնապես խոշոր չափի՝ 83.230.465 ՀՀ դրամին համարժեք 38.079.015 տենգե գումարի ԱԱՀ եւ 2015 թվականի համար 77.815.559 ՀՀ դրամին համարժեք 54.548.707 տենգե գումարի ԿԵՀ պետական բյուջե վճարելուց:

 

Տպել
Ամենաշատ