News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

2023թ. առաջին երկու ամսում Ադրբեջանը գազի արտահանումը 2022թ. հունվար-փետրվարի համեմատ ավելացրել է 13 տոկոսով՝ հասցնելով 4,3 մլրդ խորանարդ մետրի։ Եվրոպան ստացել է 1,9 մլրդ խորանարդ մետր գազ՝ բոլոր մատակարարումների 44 տոկոսը։

Միեւնույն ժամանակ, Թուրքիա գազի մատակարարումները կազմել են 1,7 մլրդ խորանարդ մետր՝ ամբողջ արտահանման 40 տոկոսը, Վրաստան՝ 0,7 մլրդ խորանարդ մետր՝ արտահանման 16 տոկոսը։ Ընդ որում՝ TANAP-ով, որը «Հարավային գազային միջանցքի» մասն է կազմում, հունվար-փետրվարին առաքվել է 0,9 մլրդ խորանարդ մետր գազ։

Հակառուսական պատժամիջոցների ֆոնին Ադրբեջանը 2022թ. 18 տոկոսով ավելացրել է գազի արտահանումը՝ հասցնելով 22,3 մլրդ խորանարդ մետրի, Եվրոպա մատակարարումները կազմել են 11,4 մլրդ խորանարդ մետր՝ ավելացումը 39 տոկոս։

Ադրբեջանի 2023թ. պլանները նախատեսում են ավելի քան 24 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարում, եվրոպական ուղղությամբ նախատեսված է այդ ծավալի մոտ կեսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
Ռուսական գազը վերադառնում է վրացական շուկա: Ռուսական գազը անգամ Թուրքիայից դուրս է մղում ադրբեջանական գազին...
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Դրանով փորձ է արվելու ռուսական գազը դուրս մղել Հայաստանի շուկայից: Մենք պետք է հասկանանք, որ մեթանի մոլեկուլները կամ գազն ազգություն չունի, գլխավոր...
Լատվիան Ուկրաինային է հանձնել սարքավորումներ էներգետիկայի համար
Օգնության փաթեթ Ուկրաինային Լատվիայից...
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Իշխանությունները Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը բացատրում են…
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանում, երբ 2020 թ․ հոկտեմբերի 17-ին արդեն տոնում էին հաղթանակը, հնչել է մի այսպիսի միտք...
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ