News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Շվեյցարական Nestle արտադրողի կողմից վաճառվող ողջ սննդամթերքի մեկ երրորդը չի համապատասխանում առողջ սնվելու չափանիշներին։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ ընկերության մամուլի ծառայությանը հղումով։

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ արտադրողը ստուգել է իր արտադրանքը Health Star Rating-ի (HSR) համակարգով, որը ցույց է տալիս, թե որքան սննդարար են մթերքներն ու ըմպելիքները։ Ստանդարտը սահմանվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի կառավարությունների կողմից:

Ինչպես նշել են Nestle-ում, HSR-ի համաձայն, շվեյցարական ընկերության արտադրանքի 30 տոկոսը համարվում է առողջ, իսկ 35 տոկոսը՝ անառողջ։ Ընկերության արտադրանքի եւս 25 տոկոսը չի ստուգվել։ Դրանք են՝ ընտանի կենդանիների համար սնունդը, մանկական կաթնախառնուրդները եւ բժշկական սնունդը, որն, անկասկած, օգտակար սննդի շարքին է  դասվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ