News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին եւ նրան ներկայացրել վերջերս Վրաստան կատարած պաշտոնական այցի մանրամասները:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել ՝ ի շահ հայ-վրացական բարեկամական կապերի զարգացման՝ համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում:

«Շատ արդյունավետ այց էր, որի շրջանակում հնարավորություն ունեցանք քննարկելու համագործակցության հեռանկարները ինչպես կրթության, գիտության, այնպես էլ մշակույթի ոլորտներում: Մի շարք նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին և նոր հուշագրեր ստորագրվեցին, որոնք, վստահ եմ, նպաստելու են բոլոր ուղղություններով մեր համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը»:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ այժմ քննարկվում է մշակույթի օրեր կազմակերպելու ծրագիրը, որի շրջանակում մի շարք հետաքրքիր նախաձեռնություններ են նախատեսվում: Մասնավորապես, քննարկվում է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի  վերակառուցված շենքի բացման արարողությունը մշակույթի օրերի շրջանակում կազմակերպելու հնարավորությունը:

Դեսպան Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ հայկական կողմի հետ համագործակցության ամրապնդումն ու զարգացումն իրենց համար մեծ կարևորություն ունեն: Գիորգի Շարվաշիձեն հույս է հայտնել՝ իր գործունեությամբ կկարողանա նպաստել երկու երկրների երիտասարդների միջև ավելի սերտ կապերի ձևավորմանը և փոխճանաչման մակարդակի բարձրացմանը:

Դեսպանը կարևորել է մշակույթի օրերի անցկացումը՝ ընդգծելով, որ համագործակցության հեռանկարներ է տեսնում նաև բարձրագույն կրթության ոլորտում:

«Գիտեմ, որ կրթական բարեփոխումների ակտիվ փուլում եք և աշխատանքներ եք տանում նաև բուհերի միջազգայնացման ուղղությամբ: Սա շատ ողջունելի է, և կարծում եմ՝ ընդլայնում է այս ուղղությամբ համագործակցության հնարավորությունները»,- նշել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը:

Ժաննա Անդրեասյանը, կարևորելով երկու երկրների տարբեր ուսումնական հաստատությունների միջև համագործակցության խորացումը, տեղեկացրել է՝ Վրաստան կատարած այցի շրջանակում համագործակցության երկու հուշագրեր են կնքվել հայկական և վրացական երկու դպրոցների և երկու բուհերի միջև:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագրին և այս համատեքստում Հայաստանում վրացերենի՝ որպես երրորդ օտար լեզվի ուսուցմանը:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդ տարվա սեպտեմբերից հայաստանյան մի քանի դպրոցներում վրացերեն է դասավանդվում, որը երկկողմ համագործակցության նոր հնարավորություններ և համատեղ ծրագրեր է ենթադրում: Անդրադառնալով երիտասարդների միջև կապերի ամրապնդմանը՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է երիտասարդական ֆորումների և ճամբարների անցկացումը:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և պատրաստակամություն հայտնել զարգացնելու կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ