News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) անօդաչու թռչող սարքը Սիրիայում ծրագրված գործողության ժամանակ ընկել է։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ տեղեկատվության արտահոսքի վտանգ չկա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«ՑԱԽԱԼ-ի անօդաչուն պլանավորված գործողության ընթացքում ընկել է Սիրիայի տարածքում։ Տեղեկատվության արտահոսքի մտավախություն չկա, միջադեպը հետաքննվում է»,- Twitter-ում հայտնել են բանակի մամուլի ծառայությունից։

Չորեքշաբթի ավելի վաղ ՑԱԽԱԼ-ը հայտնել էր, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի անօդաչու թռչող սարք է որսացել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ