News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները մարտի 21-ին խուզարկություն են կատարել Երևանի 43-ամյա բնակչի ընտանիքին պատկանող ձեռնարկատիրական տարածքում։ Խուզարկությանը, բացի ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներից. մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողները։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ։ Մասնավորապես, 23 գրամից ավելի կոկաին, 627 գրամից ավելի մեթամֆետամին, 1 կգ 435 գրամ մարիխուանա, 237 գրամ էքստազի, 8 գրամից ավելի հերոին, հաշիշի յուղ, ափիոն, մեթադոն և այլ թմրամիջոցներ։

Հայտնաբերվել են նաև տարբեր տեսակի մեծաքանակ հոգեմետ դեղահաբեր, այդ թվում՝ սուբուտեքս, պրեգաբալին, դիազեպամ, լորազեպամ։

Իրավապահները հայտնաբերել են նաև մարտական ատրճանակ, հրացան և օդաճնշիչ ատրճանակ, 51900 դոլար և 187700 եվրո, ոսկյա մատանիներ և շղթաներ, ոսկե մետաղադրամներ, ոսկու ձուլակտորներ և ադամանդե քար։

43-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Մայիսի 3-6-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը...
Ամենաշատ