News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստի արդյունքների հրապարակումից հետո բիթքոյնի (BTC) փոխարժեքը նվազել է ավելի քան 2000 դոլարով։ Այս մասին են վկայում մարտի 23-ի սակարկումների տվյալները։

Նախօրեին հիմնական կրիպտոարժույթի արժեքը մոտեցել էր 29000 դոլարին, ինչը նոր առավելագույն է 2022 թվականի հունիսից: Բայց հիմնական տոկոսադրույքը 25 բազիսային կետով բարձրացնելու ԴՊՀ-ի որոշման մասին հայտարարությունից հետո դրա փոխարժեքը ընկել է մինչեւ 26,7 հազար դոլար (ամենաներքեւի կետին): Շուկան ակնկալում է տոկոսադրույքի հերթական բարձրացում մայիսի 3-ին կայանալիք կարգավորիչի հաջորդ նիստում՝ 48,6 տոկոս հավանականությամբ։

Բիթքոյնը վաճառվել է 27,6 հազար դոլարով: Վերջին 24 ժամվա ընթացքում այն կորցրել է գնի 2,1 տոկոսը։ Բիթքոյնի շուկայական կապիտալիզացիան նվազել է մինչեւ 533,9 միլիարդ դոլար: Որոշ ալտքոյններ նույնպես նվազում են: Ethereum-ը մեկ օրում էժանացել է 1,69 տոկոսով՝ մինչեւ 1,755 հազար դոլար, Սոլանան՝ 3,4 տոկոսով՝ մինչեւ 21,72 դոլար։

Կրիպտոարժույթների ընդհանուր շուկայական կապիտալիզացիան նույն ժամանակահատվածում նվազել է մինչեւ 1,16 տրլն դոլար՝ 66,76 միլիարդ դոլար առեւտրի ծավալի դեպքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ