News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը առաջին «Ալթայ» մարտական տանկերը կստանան։ Այս մասին, ինչպես փոխանցում է ТРТ-ն, հայտարարել է BMC-ի (Թուրքիայում զրահատեխնիկայի առաջատար արտադրող) ղեկավար Մուրադ Յալչինթաշը։

««Ալթայ» տանկի արտադրության նախապատրաստումն ավարտվել է։ Ապրիլի 23-ին մենք նախատեսում ենք առաջին տանկերը հանձնել զինված ուժերին փորձարկման»,- ասել է Մուրատ Յալչինթաշը։

Նրա խոսքով, այժմ տանկերի վրա տեղադրված են կորեական նախագծման ուժային բլոկներ, թուրք գործընկերները պատրաստ կլինեն մինչեւ 2026 թվականը։

Ընկերության ղեկավարը չի բացառել, որ ապագայում թուրքական զրահամեքենաները կարտահանվեն Թուրքիային բարեկամ երկրներ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ