News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր շվեյցարացի գործընկեր Ինյացիո Կասիսի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը՝ ասելով, որ Թեհրանը դեմ է Ուկրաինայում պատերազմի շարունակմանը եւ կգործադրի բոլոր ջանքերը՝ հակամարտությունը դադարեցնելուն նպաստելու համար, հայտնում է Mehr-ը։

«Մենք դեմ ենք պատերազմի շարունակմանը։ Ըստ այդմ, մենք պատրաստ ենք ցանկացած օգնություն ցուցաբերել՝ ճգնաժամի լուծումը արագացնելու համար»,- ասել է Ամիր Աբդոլլահիանը։

Նա շնորհակալություն է հայտնել իր շվեյցարացի գործընկերոջը՝ Իրանում Նոր տարվա եւ Ռամադան սուրբ ամսվա սկզբի կապակցությամբ շնորհավորական ուղերձի համար։

Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության լավ եւ պատմական հարաբերություններին՝ իրանցի նախարարը հայտարարել է երկու երկրների համատեղ հանձնաժողովի երրորդ փուլն անցկացնելու Թեհրանի պատրաստակամության մասին։

Բարձր գնահատելով Սաուդյան Արաբիայում Իրանի Իսլամական Հանրապետության շահերը հոգալու ուղղությամբ Շվեյցարիայի կառավարության ջանքերը՝ Ամիր Աբդոլլահիանը նաեւ մեկնաբանել է Թեհրանի եւ Էր-Ռիադի հարաբերությունների վերջին զարգացումները։

«Մենք պատրաստ ենք համաձայնեցված ժամկետներում հանդիպում անցկացնել սաուդյան կողմի հետ՝ երկու երկրների դեսպանատների աշխատանքը վերսկսելու համար»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Շվեյցարիայի արտգործնախարարն իր հերթին շնորհավորել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին Նոր տարվա՝ Նավրուզի եւ Ռամադան սուրբ ամսվա կապակցությամբ։

Կասիսը Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համաձայնագիրը բնութագրել է որպես «շրջադարձային կետ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար»:

Նա դրական է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության եւ Շվեյցարիայի հարաբերությունները եւ իր գոհունակությունը հայտնել երկու երկրների միջեւ քաղաքական խորհրդատվական հանդիպման հաջող անցկացման կապակցությամբ։

Շվեյցարացի դիվանագետը ողջունել է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելուն օգնելու վերաբերյալ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ