News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայում զեբրը փախել է կենդանաբանական այգուց եւ քաոս ստեղծել Սեուլի ճանապարհներին, գրում է The Guardian-ը՝ հավելելով, որ տեղի իշխանությունները երեք ժամ չեն կարողացել բռնել կենդանուն։

Կենդանաբանական այգուց հայտնել են, որ հետաքննում են միջադեպի պատճառները եւ փորձում են պարզել, թե ինչպես է զեբրին հաջողվել փախչել։ Այն ընթացքում, երբ կենդանին ազատ է եղել, խցանումներ է առաջացրել ճանապարհներին ու փողոցներում։ Տեղի բնակիչները, զարմացած սկսել են նկարահանել՝ տեղադրելով սոցիալական ցանցերում։

Ոստիկաններին եւ փրկարարներին հաջողվել է նեղ նրբանցքում քնեցնել կենդանուն: Զեբրին քնաբերի չափաբաժին են ներարկել, որից հետո նրան ապահով վերադարձրել են կենդանաբանական այգի։ Հաղորդվում է, որ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ